Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարց Վահրամ Բաղդասարյանին. «Դուք ոնց որ երեք տարեկան եք, որպես նժդեհիստ». «Իրատես de facto»

Մայիս 20,2014 13:15

Հատված ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար) հարցազրույցից:

– Եթե անկեղծ՝ շատերի համար զարմանալի էր Ձեր ընտրությունը։

– Ես զարմանում եմ, որ իրենք զարմանում են։

– Հա՜, էլի՛, ասա՝ ինչո՞ւ եք զարմանում, էս երկրում ինչե՜ր ասես չեն եղել։ Բայց Դուք ոնց որ երեք տարեկան եք, որպես նժդեհիստ։

-Ա՜…

– Այո՜…

– Ինձ թվում էր՝ կարևորը գործին նվիրվածությունն է, ոչ թե կուսակցական տարիքը։ Ես գիտեմ քաղաքական գործիչների, որոնք հինգ-վեց քաղաքական հայացքներ են փոխել, համենայն դեպս, ես առաջին անգամ եմ դարձել կուսակցական, այն էլ՝ հանրապետական։

– Համենայն դեպս, Հայաստանում անհնար է առանց «կլանային» պատկերացումների ինչ-որ բան «ներկայացնելը»։

– Իմ ճանապարհը ես եմ հարթել, և դա գիտեն բոլորը։

– Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը։

– Հաջողության գրավականը պետք է գեների հետ կապել, կյանքը շատ է հարվածել, շուտ եմ հորիցս զրկվել, երևի դրա համար։

– Հաճույքով չե՜ք բլիցվում, իսկ Գրիգորի՜չը. լավագույն բլիցներս նրա հետ են եղել, ոչ մի գեղարվեստական պատկեր, ոչ մի տող Տերյանից, Թումանյանից չասվեց ֆրակցիայի անունից. ոնց ենք էսպես ապրելու «զմիմյանս». տխուր է, չէ՞։

– Երբ մենք իրար հետ առանձին պոեզիայի ժամ կունենանք, մինչև ուշ ժամ կարելի է արտասանել։

– Է՜, պարոն Բաղդասարյան, պոեզիան հոգեվիճակ է, ոչ թե «ուշ ժամ»։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031