Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն անողոք պայքարելու է (Տեսանյութ)

Մայիս 20,2014 13:12

«Իրատեսական`խոստումների եւ ռեսուրսների առումով, խստապահանջ եւ ականջալուր` հանրային մտահոգությունների ու քաղաքական ուժերի բարձրացրած խնդիրների քննարկման առումով»,- այսպիսին է Հովիկ Աբրահամյանի բնորոշմամբ, կառավարության ծրագիրը, որն այսօր խորհրդարանում ներկայացրեց վարչապետը:

«Մարդիկ փոփոխություն են զգալու»,- խոստացավ վարչապետը:

Ասաց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի, ձեռք մեկնել ցանկացած քաղաքացու`բաց, թափանցիկ ձեւով: Դրամաշնորհները կլինեն հրապարակային, օրենքի ուժով եւ օրենքի սահմաններում:

«Բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ եւ իշխանական լծակներով, մեր երկրում ոչ ոք չի կարողանալու տիրանալ ուրիշի ունեցվածքին: Ես պայքարելու եմ դրա դեմ»,- ասաց վարչապետը:

Նաեւ հավելեց, որ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ: Փաստաթղթավորումը պարտադիր է լինելու բոլորի համար: Վարչապետը մեկ անգամ էլ կրկնեց, որ խստապահանջ է լինելու առավելապես իր մերձավորների նկատմամբ եւ դա պահանջելու է կառավարության բոլոր անդամներից: «ՀՀ տնտեսությունը պետք է բաց լինի թե հայրենական, թե օտարերկրյա ներդրողների համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031