Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Կարեն Ղ.-ի տանը կից օժանդակ շինություններում: Արդյունքում` «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 20 փամփուշտ, 16 մմ տրամաչափի ինքնաշեն լիցքավորված 8 փամփուշտ, 16 մմ տրամաչափի կրակված դատարկ 47 փամփուշտ, մեկական փաթեթ արճիճե մանրագնդակներ, 4 փաթեթ վառոդ, պոլիէթիլենային տոպրակի մեջ կապված վիճակում արճիճե մանրագնդակներ, 1 փաթեթ փամփուշտի փականներ և փամփուշտի 46 հրապատիճ:
Նշված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև
Լուսանկարը` արխիվային