Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողի մորը մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք տալու համար. «Փաստինֆո»

Մայիս 20,2014 12:23

Ժամկետային զինծառայողին մինչև զորացրվելը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար մեղադրանք է առաջադրվել զինվորի մորը՝ կաշառք տվողին՝ Մ. Ա.-ին, և միջնորդ հանդիսացած Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի նախկին պետ Ա.Մ.-ին:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Զինվորի մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի կաշառք տալը, իսկ միջնորդ հանդիսացած «Մ. Հերաց»-ի ԲԿ-ի կարդիոլոգիայի բաժանմունքի նախկին պետ Ա.Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031