Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի ծրագրերն իրարից առանձնապես չեն տարբերվում. «Ժողովուրդ»

Մայիս 20,2014 12:20

Կառավարության ծրագրում չկա կոնկրետություն, հայտնի չէ՝ կառավարությունն ինչ ցուցանիշներ է գրանցելու, Հ. Աբրահամյանի վարչապետությունից ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել։ Միակ կոնկրետ արդյունքը, որ ակնկալվում է կառավարության ծրագրից, հետեւյալն է. «ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ՝ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամի, աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»։
Համեմատության համար նշենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 5-7 տոկոս տնտեսական աճ, 8-10 տոկոսային կետով աղքատության ապահովումից, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումից բացի նաեւ խոստանում էր 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչեւ 1.8 կետով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ՝ ՀՆԱ նկատմամբ տարեկան 0.3-0.4 կետով եւ այսպես շարունակ։

Մյուս բոլոր առումներով Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի ծրագրերն իրարից առանձնապես չեն տարբերվում, նույն շաբլոն խոսքերն ու խոստումներ են։ Ավելին՝ այստեղ կարելի է հանդիպել նաեւ դրույթների, որոնք նախկին կառավարության ծրագրերի տառացի կրկնությունն են՝ «copy-paste» սկզբունքով։ Բանը հասել է նրան, որ կառավարության ծրագրում տեղ է գտել նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, այնինչ՝ ՀՀ ՍԴ-ն այն ճանաչել էր հակասահմանադրական։

Այս ամենից բացի, Հ.Աբրահամյանը Տ. Սարգսյանի նման խոստացել է. «արժանավայել աշխատանքի ապահովում, կայուն տնտեսական զարգացմանն ուղղված աշխատուժի ընդլայնված մասնակցություն», «նոր աշխատատեղերի շարունակական ստեղծում», «Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավում, վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդում», «իրականացվելու են գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներ», «Հայաստանի մի քանի խոշոր (այդ թվում՝ պոտենցիալ) առեւտրային գործընկեր երկրներում հայկական առեւտրային տների ստեղծմանն աջակցություն», «արտերկրում հայկական ապրանքների առաջմղման խոչընդոտների բացահայտում եւ միջազգային համաձայնագրում անհրաժեշտ լրացումների նախաձեռնում», «ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակներում ծնունդների նյութական խրախուսում, բազմազավակ ընտանիքների՝ որպես հասարակության կարեւորագույն օղակի, աջակցության ծրագրերի մշակում եւ իրականացում» եւ այսպես շարունակ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031