Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը Պուտինին ցույց է տալիս, որ անգամ նրա անվան վանկարկումը Երևանում պատժվում է. «168 ժամ»

Մայիս 20,2014 11:18

Մայիսի 18-ին, Երևանում փոքրաթիվ ակտիվիստներ անց են կացրել «No putinizm»՝ Ոչ պուտինիզմին խորագրով ակցիա, որի պահանջն է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին հայտնի հայտարարությունների համար անցանկալի անձ՝ «persona non grata» ճանաչելը և բողոքի ձայն բարձրացնելը՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը: Երթի ընթացքում քաջարի ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 2 մասնակիցների: Ավելի ուշ նրանց բաց են թողել:

Բողոքի ակցիայի մասնակիցներին անհեթեթ պատճառաբանությամբ բերման ենթարկելով՝ ՀՀ իշխանությունը Պուտինին ցույց է տալիս, որ անգամ նրա անվան վանկարկումը Երևանում պատժվում է: Դժվար է ասել՝ Պուտինը հետևո՞ւմ է ՀՀ Ոստիկանության ամփոփագրին կամ հայկական լրատվամիջոցներին, սակայն հասկանալի է՝ ՀՀ իշխանությունը հույս ունի, որ նրա հայասեր շրջապատում կգտնվի մեկը, ով տեղ կհասցնի, թե ինչպես են ռուսական ռազմակայանների տեղակայման երկրի մայրաքաղաքում պաշտպանում Պուտինի անունը դավադիր վանկարկումներից: Իսկ Պուտինի տեղեկացված լինելը կարևոր է իշխանության համար. ոչ միայն համակարգային իմաստով, այլև իշխանությունը ներկայացնողների, նրանց հետ փոխկապակցված անձանց՝ հարսների, փեսաների, աներորդիների, վարորդների …իշխանական վերնախավի համար, մի խոսքով: Որովհետև միմիայն Պուտինի բարեհաճությունը վայելող երկրի վերնախավն իրավունք կարող է ունենալ ամենաթողություն հաստատել, կրակել, սպանել… ու մնալ անպատիժ: Որովհետև այս նույն կոնտինգենտն է Հայաստանում Պուտինի հենարանը, քանի որ Պուտինի հենարանն է այս կոնտինգենտի միջոցով իշխանության եկած ու պահպանվող ուժը: Եթե այս կոնտինգենտից որևէ մեկը պատժվի ընդամենը մի քանի կրակոցի համար, դա մեծ հարված կլինի ոչ այնքան օրենքի, օրինականության ինստիտուտներին, որքան Պուտինի հենարանին: Քանի որ մյուս պաշտպանողները կտեսնեն, թե ինչպես են իրենցից մեկին «փուռը տալիս», ու հաջորդ անգամ, երբ կարիք կլինի պաշտպանել պուտինիզմը, այսինքն՝ վերարտադրել իշխանությունը, նրանք դա կանեն պակաս խանդավառությամբ ու ինքնանվիրումով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031