Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հակասահմանադրական ծրագիր է ներկայացրել. «168 ժամ»

Մայիս 20,2014 11:01

ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որն այսօր արժանացել է գործադիրի հավանությանն ու վաղը ներկայացվելու է Ազգային ժողովի ուշադրությանը, խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Խնդիրն այն է, որ ծրագրի 2.2.5-ում, որը վերաբերում է ֆինանսական միջնորդությանը, ներկայացվում է պարտադիր կուտակային համակարգի արդյունավետությունը ֆինանսական տեսակետից:

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքում՝ …պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը»,- ասվում է ծրագրում: Մինչդեռ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամներին խոստացավ ու կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց, թե պարտադիր բաղադրիչը «դե ֆակտո» կասեցված է: «2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031