Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարության ծրագիրը նախորդինից վատն է. «Ժամանակ»

Մայիս 20,2014 10:45

Եվ այսպես, կառավարությունը հաստատեց ու հրապարակեց իր գործունեության ծրագիրը, որն ուղարկվելու է ԱԺ: Որոշ անգրագետ ձևակերպումներից ու վերնագրերի (գլուխների) տեղերի աննշան փոփոխություններից զատ՝ այն բովանդակային իմաստով ևս փոքր-ինչ տարբերվում է նախորդ կառավարության ծրագրից՝ բացասական իմաստով:
Առանձնացնենք մի քանի հիմնական նմանություններ և տարբերություններ մի կողմից այս, մյուս կողմից՝ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013-ին հաստատված (Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ) ծրագրերի միջև:

1. Նախորդ տարի ԱԺ ներկայացված ծրագրում գրված էր` «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով»: Այս ծրագրում գրված է` «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով»: Ի դեպ, 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաստատել էր տարեկան 6.3-6.4% տնտեսական աճ: Այսինքն՝ նախկինի 5-7%-ի (ավելի կոնկրետ՝ 6.3%-ի) փոխարեն նոր կառավարությունը ավելի համեստ է գտնվել` նախատեսելով ընդամենը 5% աճ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031