Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է վաճառքի: Այս մասին ասված է harkadir.ajurd.am կայքում, որտեղից էլ տեղեկանում ենք, որ աճուրդի մարզահամերգային համալիրը հանվել է ընդամենը երեկ` մայիսի 19-ին: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ: Panorama.am-ի հրապարակման պահին որևէ առաջարկ աճուրդի հանված կառույցի գնելու առումով դեռ չկար… թեև գնորդներն էլ կարող են չշտապել` դեռ ութ օր ժամանակ ունեն իրենց հայտը ներկայացնելու համար:
Նույն կայքից տեղեկանում ենք, որ մարզահամերգային համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7քմ է: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ, սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Բացի այդ` հանդիսանում է գրավի առարկա:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ մարզահամերգային համալիրի սեփականատեր հանդիսացող Մուրադյան եղբայրները Հայաստանի կառավարությունից 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց էլ գրավադրել էին համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը…
Լիա Խոջոյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում