Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր է Մաքսային միության շունչը

Մայիս 19,2014 23:00

«Վարչապետը եւ իր թիմը պետք է տեսլական ունենան, որն էլ արտահայտվում է ծրագրով: Այս փաստաթղթում այդ տեսլականը գոյություն չունի, հստակ չէ: Եթե կա էլ` նախորդինն է ու անորոշ է»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ծրագիրն` ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: «Եթե մենք հստակ պատկերացում չունենք, թե ո՞ւր ենք գնում` դեպի ազատ շուկայակա՞ն, թե՞ մաքսայինի տիպի տնտեսություն: Օրինակ, վերջիններս` Բելառուսը, ՌԴ-ն եւ Ղազախստանը, բռնապետական երկրներ են եւ եթե այդ ուղղությամբ ենք գնում, քանի որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին խոստացել ենք, ուրեմն այս ծրագրի բարի ցանկությունների մեծ մասն անմիջապես կարելի է մաքրել: Այս փաստաթղթում պիտի մաքսայինի շունչ լիներ: Ես չեմ տեսնում: Սա ազատական կառավարության գործունեության ցանկություններ է»,- կարծում է նախկին պաշտոնյան:

Ի դեպ, եթե համապատասխանեցնելու ենք հայաստանյան առողջապահական ոլորտը ՄՄ երկրներին, ապա, մեր զրուցակցի համոզմամբ, ավելի վատն է լինելու մեր առողջապահությունը. «Որովհետեւ, եթե մաքսային միության երկրներում առողջապահության համակարգը լավն է, մեր փառապանծ պաշտոնյաները իրենց առողջության խնդիրները կկարգավորեին Մինսկում, Մոսկվայում, Ալմա-Աթայում: Բայց հիմա եվրոպական երկրներում են բուժզննություն անցնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ.Կառավարության ծրագրի առավել ծավալուն վերլուծությունը` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031