Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շուշան Պետրոսյանին հարկավոր է օգնել, բժիշկ է պետք». Լեւոն Բարսեղյան

Մայիս 19,2014 22:20

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ «լրագրողներն անբարոյական են» հայտարարությունը կապում է նրա անձնական խնդիրների հետ:

«Սրացումներ ունի, անձնական, հոգեբանական խնդիրներ կամ էլ  տարիքի հետ է կապված, տիկինը շատ գրգռված էր»,- ասաց պարոն Բարսեղյանը:

Նրա համոզմամբ, Շուշան Պետրոսյանի գոյությունը ԱԺ-ում շատ կարեւոր է.«Այդ միջոցով ենք իմանում, թե պատգամավորական բարոյականությունն ինչպիսի անկումներ կարող է ունենալ»:

Պարոն Բարսեղյանը չի հավատում Շուշան Պետրոսյանի ճշգրտումներին, թե ինքը լրագրողներին չի ցանկացել վիրավորել ու «դուք անբարոյական եք» ասելով՝ նկատի է ունեցել անբարոյական աշխատաոճը:

«Նա անհապաղ բժշկական օժանդակության կարիք ունի, հանուն նրա առողջության, երգարվեստի նա մի քանի սեանսների կարիք ունի, որ հասկանա՝ ինչու չի կարողանում ադեկվատ իրականությունն ընկալել, ինչու է  ասում մի բան, հետո սկսում հակասական բացատրություններ տալ: Շատ բարդ է տիկնոջ վիճակը, ինչ կապ ունի նրա մեկնաբանությունը կոնկրետ մարդուն անբարոյական անվանելու հետ: Շուշանին հարկավոր է օգնել, բժիշկ է պետք»:

Պարոն Բարսեղյանը նորմալ է համարում, որ ընդհանուր լրատվական հոսքից դժգոհ մարդը կարող է «անբարոյական» անվանել կամ նման գնահատական տալ լրատվական դաշտին, բայց վստահ է՝ սա այդ դեպքը չէ.«Թող չփորձի ֆռռացնել, իր պեսներին ենք ֆռռացրել, մարդուն կոնկրետ ասել է անբարոյական, չի ասել ԶԼՄ-ները անբարոյականություն են քարոզում»:

Պարոն Բարսեղյանը անիմաստ է համարում պատգամավորի հայտարարության համար ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմելը. «Ի՞նչ սպասել Գալուստ Սահակյանի ղեկավարած էթիկայի հանձնաժողովից կամ ի՞նչը կփոխի Շուշանին: Կարելի էր դատարան դիմել վիրավորանքի հայցով, բայց հաշվի առնելով նրա թիկունքում կանգնած սերժիկներին՝ միանշանակ տանուլ կտանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Շ Պետրոսյանի առողջական հարցերով թող զբաղվեն նրա էլիտար հովանավորները: Նրան պետք է պարզապես չնկատել, ուշադրություն չդաչձնել, հարցեր չտալ և չլսել նրա անբովանդակալից դատողությունները:

  2. Hayk says:

    Շուշանին ճանաչում ու գնահատում են բոլոր հայերը: Քեզ քանի հոգի է ճանաչում, այ ողորմելի??? Մենակ մի նախադասություն ես ճիշտ ասել—«իրպեսներին ենք ֆռռացրել?»: Հենց միայն ֆռռացնելով էլ զբաղված եք դու ու քո թայֆան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031