Այս տարի աննախադեպ քանակի թրթուրներ «գրոհել են» գյուղերը
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ոտքը «խերով» չէր Կոտայքի մարզում. Հարությունյանն ինչ նշանակվել է Կոտայքի մարզպետ, այս մարզի մի շարք գյուղերում թրթուրները գրոհել են բնակավայրեր ու «անկուշտի» պես ուտում են ճանապարհին հանդիպած կանաչը: Թրթուրները նույնիսկ մարդկանց տներ են մտնում, եւ ինչպես գյուղացիները մեզ հետ զրույցում վստահեցրին, անգամ մարդկանց անկողիններ ու տաշտերով հավաքած խմելու ջրի մեջ են մտնում:
«Մի քիչ մենք ենք ուշացրել, մի քիչ նախարարությունն է ուշացրել, ու տենց մինչեւ խոսքը հասավ «դիվան բաշուն», թրթուրներն էլ մեր տուն հասան»,-ասացին թրթուրներից տուժած բնակիչները: Գյուղացիներից ոմանք էլ պնդեցին, որ իրենք թրթուրների «գրոհի» մասին լավ էլ ժամանակին են տեղեկացրել, պարզապես այդ ընթացքում գյուղնախարարի «գլուխը խառն էր», նա դեռ չգիտեր՝ կվերանշանակվի՞, թե պաշտոնանկ կարվի:
Ինչպես են պայքարում թրթուրների դեմ, ի՞նչն է թրթուրների աննախադեպ ակտիվացման պատճառն ու այլ մանրամասներ` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: Հոդվածի ամբողջական տարբերակը Aravot.am-ում կլինի մի քանի օրից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ