Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց դու կարող ես առաջադրել քո թեկնածությունը». Նախախորհրդարան

Մայիս 19,2014 21:49

Նախախորհրդարանը, առաջ քաշելով համակարգից դուրս պայքարելու գաղափարը՝ ամիսներ առաջ մեր ժողովրդին ներկայացրեց երկրում առաջացած իրավիճակից դուրս գալու և համակարգային փոփոխությունների հասնելու ծրագիր, որի գլխավոր դրույթները կարելի է ամփոփել հետևյալ 3 քայլերի մեջ՝ ռեժիմի հեռացում, անցումային կառավարում և արտահերթ ընտրություններ:

Նշված քայլերը կատարելու համար ժողովրդի ուժը համախմբելու և գործադրելու նպատակով անհրաժեշտ է ժողովրդի իշխանությունը յուրացնող պետական կառավարման համակարգից դուրս այլընտրանքային ընտրությունների միջոցով ստեղծել ժողովրդի կամքը ներկայացնող մարմին: Այդ մարմինը կդառնա նոր Հայաստանի Հիմնադիր խորհրդարանը, որը վարչախմբին հեռացնելուց հետո անցումային շրջանում իր ստեղծած ժամանակավոր կառավարության հետ միասին կստանձնի պետության կառավարումը, իսկ անցումային շրջանի ավարտին կկազմակերպի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվեն արդեն Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան մարմինները:
Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու համար կարող են ինքնառաջադրվել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը, եթե նրանք համապատասխանում են թեկնածուին ներկայացվող չափանիշներին` https://www.preparliament.com/himnadir_xorhrdaran/

Մայիսի 16-ին՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, Նախախորհրդարանի անդամները և աջակիցները ներկաներին կոչ արեցին ինքնաառաջադրվել, իսկ նրանցից ոմանք նաև հայտարարեցին իրենց թեկնածությունն առաջադրելու մասին:

« Հենց դու կարող ես առաջադրել քո թեկնածությունը» :

Նախախորհրդարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031