Կապանի ոստիկանապետ Վարդան Գևորգյանն աշատվել է աշխատանքից: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունը քիչ առաջ հաստատեցին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով, որ նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը Ոստիկանությունը չի հրապարակում եւ ոչ էլ թե երբ է հրամանը ստորագրվել:
Ուստի նշենք շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ այս պաշտոնանկությունը կապված է Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին միջադեպի հետ:
Ըստ մամուլի՝ մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող հյուրանոցի առաջին հարկում գտնվող ստրիպտիզ ակումբի բացման արարողության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ակտիվ դերակատարներից է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, ով համակարգում նորաբաց ակումբի աշխատանքները:
–
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: