Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նկատի ունեի անբարոյական աշխատաոճը». Շուշան Պետրոսյանը ներողություն է հայցում. 1in.am

Մայիս 19,2014 20:34

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը

 -Տիկին Պետրոսյան, ի՞նչ է տեղի ունեցել այսօր  ԱԺ-ում, ըստ մամուլի հրապարակումների՝ լրագրողներին անբարոյական եք անվանել: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ասել եք՝ դուք անբարոյական եք:

Ինչպես ես կարող եմ կարգին լրագրողներին անբարոյական համարել, չէ՞ որ կան այդպիսիք և այդպիսիք իրենց աշխատանքով են պահում ոլորտը, որովհետև համատարած լիներ այն, ինչ ես այսօր ի նկատի ունեի, իսկ ես նկատի ունեի անբարոյական աշխատաոճը, մենք չէինք ունենա նորմալ լրատվություն, իսկ մենք ունենք այդ սյուները, և միայն հարգանք ու պատիվ նրանց, ինչպես և յուրաքանչյուր ոլորտի պրոֆեսիոնալի: Կան այդպիսիք, և բնավ պարտադիր չէ, որ այդպիսիք ինձնից հարցազրույց չեն վերցրել, ես կարդում եմ, ասում եմ հրաշալի հայերեն է, լավ միտք է: Ինչ վերաբերում է՝ այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ինձ իսկապես շատ կիրթ և անթերի հայերենով հարց տվեց (իսկ ես միշտ հետևողական եմ նման հարցերում)՝ ինչպես կգնահատեք Վերնիսաժի դեպքերը: Ի՞նչ գնահատական կարելի է տալ վանդալիզմին: Հարցն ինձ զարմացրեց և ես խնդրեցի անջատել խցիկը, խցիկը անջատեցին: Եվ քանի որ այս մի քանի օրերին ես տեսնում եմ մամուլում ինչ է կատարվում, ցանկացած կայքի որոնման մասում գրում ես Շուշան Պետրոսյան  և բերում է ստահոդ հոդվածներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, շատ են վիրավորանքը, պատվերով գրված հոդվածները, և տեսնում ես սա դեղին է, սա շատ դեղին է, սա շատ խիտ դեղին մամուլն է և այլն, բայց այդ մասին չեմ քննարկում: Այնքան է եղել, ինձ ժպտադեմ մոտեցել են, հետո տեսել եմ, որ նա է այդ  նողկալի հոդվածի հեղինակը: Սա աշխատաո՞ճ է:

Ինչ վերաբերում է «Ազատությանը», այս երկու տարիների ընթացքում երկու-երեք հարցազրույց եմ տվել, ինձ հարց են տվել, ես չեմ հետաքրքրվում ով է իմ առջև, հետո տեսնում եմ կտրում են, աշխատաոճ է, դրա համար իրենք գումար են ստանում, պատվեր են կատարում և այլն, բայց դա էլ մի կողմ զազրախոսությունները իմ ազատությունն ու իմ իրավունքն են: Եվ ես պահանջում եմ, որ իմ ազատությունները և իմ իրավունքը պաշտպանված լինի և այդ զարզարախոսությունները նրանք պարտավոր են մաքրելու:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Շուշան ջան, հեչ բանի տեղ մի դիր, էսօր անկախ լրագրող Հայաստանում չկա, բոլորը պատվեր են կատարում: Իհարկե, բացի պատվերից, նաև սադրանքներ են սարքում , որի համար «հատուկ» են վճարվում: Դրա համար էլ ընդամենը 0,1% թերթ կարդում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031