«Քառյակն արդեն բառակապակցություն է դարձել, ու հաճախ շատերս մոռանում ենք, թե ինչի համար է ստեղծվել այդ քառյակը, ինչի համար են նրանք միավորվել»,-Aravot.am-ի հարցին արդյոք կառավարության ծրագրի շուրջ քառյակում արդեն գոյություն ունեցող տարաձայնությունները վտանգներ չե՞ն պարունակում քառյակի հավանական ապահարզանի առումով, այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նշենք, որ այսօր արդեն ուրվագծվում էին, թե քառյակի ուժերն ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին, ինչը միասնական դիրքորոշում չէ:
Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց, թե ինչ հարցերի շուրջ էին քառյակի ուժերը համախմբվել ու նկատեց. «Եթե նույնիսկ կառավարության հրաժարականն էլ որպես պատճառ հաշվի առնենք, ապա այդ քառյակի միավորման պատճառների առնվազն մեծամասնությունն այժմ գոյութուն չունի»: Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ քառյակի ուժերը կամ ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, կամ պետք է նոր բան ստեղծեն: Պարոն Իգիթյանը կառավարության ծրագրից առանձնապես սպասելիքներ չունի, պարզապես ուզում է, որ «անակնկալներ» չլինեն ու նշում. «Կառավարության ծրագրում երբեք չէր նշվում, որ մի օր ամբողջ հասարակությանը կպարտադրեն անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ տրանսպորտի գինը կբարձրացնեն, կամ գազի համակարգը կտան ՌԴ-ին, բայց միևնույն է դրանցի հետո գազի գինը էլի կբարձրացնեն: Ծրագիրը ծրագիր, բայց անակնկալներն ամեն օր ենք ստանում: Էլ չեմ ասում այն խուժանական երևույթները, որոնք կապված են այս կամ այն պաշտոնյայի բիզնեսի մենաշնորհների հետ»:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ քառյակին վտանգ չի սպառնում, նա կարծում է, որ քառյակը հայտնվել է «զուտ բարոյական առումով փաստի առաջ»՝ պայմանավորված նոր կառավարության ձևավորմամբ: Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ քառյակը պետք է գոնե 100 օր սպասի կառավարության աշխատանքին: Ու երբ պարզվի, որ ողջ հասարակությունը որևէ դրական տեղաշարժ չարձանագրեց, քառյակը շարունակելու է շատ ավելի ակտիվ իր գործունեությունը: Aravot.am-ի հարցին՝ ԲՀԿ ղեկավարի և ՀՀ նոր վարչապետի խնամի-բարեկամական կապը չի՞ կաշկանդի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, այսպես պատասխանեց Գառնիկ Իսագուլյանը. «Անձամբ եմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և զրուցել այդ թեմայով: Նա տվել է այդ հարցի պատասխանը, որ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ»:
Կարդացեք նաև
Գառնիկ Իսագուլյանը քառյակի տրոհման առումով վտանգ չի տեսնում: Մեր այն դիտարկմանը, թե սա նույն այն քառյակն է, որը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին «կողմ» է քվեարկել, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Եթե ԱԺ նախագահ դառնար օրինակ՝ Արծվիկ Մինասյանը, լավ, ի՞նչ էր փոխվելու. մեծամասնությունը նորից կողմ էր քվեարկելու: Անձամբ ես Գալուստ Սահակյանի նկատմամբ անձնապես լավ եմ տրամադրված»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քառյակը միշտ էլ կգործի, գոնե այնքան ժամանակ, մինչ դրա կարիքա կա, իսկ հիմա դրա կարիքը կա, և Գագիկ Ծառուկյանը և մնացած ուժերի ղեկավարները մի անգամ չէ, որ հաստատել; են այդ մասին…
Չնայած բոլոր կարծիքներին և կանխատեսումներին, Քառյակը կա և ակտիվ ու միասնական գործում է: Նման՝ակմհայտորեն պատվերով գրված հոդվածներ միշտ էլ կլինեն բայց դա բան չի փոխի:
Բոլոր իշխանական ուժերը ուղակի երազում են, թր քառյակը քայքայվի, բայց իշտահներիդ քացախ 🙂 ակնհայտ երևում ա, որ քառյակը որդեգրած մարտավարությանը չի դավաճանել և շարունակում ա գործել, նենց որ մի զազրախոսեք, չի ստացվի․
Քառյակը կա և գործում է. իսկ նման կանխատեսւոմները ընդամենը իշխանություների երազանքն է ուրիշ ոչինչ. նման կարծքիներ Քառյակի ճակատագրի մասին միշտ կլինեն, բայց դա ոչինչ չի նշանակում. Քառյակը այսօր ամուր է այնպես ինչպես ստեղծման օրը