Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալի մոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել. Azatutyun.am

Մայիս 19,2014 19:14

«Հարսնաքար»-ի քրեական գործով դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով հարցաքննվել է ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին մայրը` Ն. Մարգարյանը: Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել  է ստորագրություն չհեռանալու մասին, ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման տեղեկացնում է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:

Մարտի 24-ին «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալները հայհոյանքներ, անեծքներ և սպառնալիքներ հասցեագրեցին տուժող կողմի փաստաբաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ամբաստանյալների հարազատները ձեռքներին եղած առարկաներ շպրտեցին դատավորի ուղղությամբ, անեծքներ, հայհոյանքներ և սպառնալիքներ տեղալով նաև դատավարությունն ավելի քան մեկուկես տարի լուսաբանող լրագրողների հասցեին։

 

 Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031