«Բարեկամական խորհուրդ`մի մտեք քաղաքական դաշտ, մանավանդ, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը ու դա Ջավադյանի դեմ քայլ չէ, այլ համակարգի, որի հենասյուներից մեկն էլ ԿԲ-ն է:
Քվեարկությանը չի մասնակցի նաեւ ՀԱԿ-ը, իր ելույթում ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ այսուհետ, մինչեւ հաշվիչ հանձնաժողովում բալանսը չվերականգնվի, իրենց խմբակցությունը որեւէ փակ քվեարկության չի մասնակցի:
Լեւոն Զուրաբյանը ևս ԿԲ նախագահի նկատմամբ վստահության հարցը չվերածեց «անձի նկատմամբ վստահության հարցի»: Նա նաեւ մի շարք մտահոգություններ հնչեցրեց ԿԲ-ի վարած քաղաքականության եւ դրա տված պտուղների մասին, իր խոսքը համեմելով Չինաստանի եւ Ճապոնիայի օրինակներով ու ճապոնացի մասնագետների հետ իր խորհրդակցությունների արդյունքում եկած եզրահանգումներով: Հիշեց Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը, ասաց, որ չեն կարող ընդունել «ժողովրդին պաշտոնապես ունեզրկող համակարգը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև