Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանցի դերասանուհին զայրացրել է իշխանություններին՝ Կաննի կինոփառատոնին տղամարդու այտ համբուրելու համար. Newsru

Մայիս 19,2014 17:57

Իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին զայրացրել է Իրանի իշխանություններին՝ համբուրելով Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբի այտը: Այդ գործողությունը դիտարկվել է վիրավորանք՝ հասցված իսլամական հանրապետության կանանց բարոյականությանը, գրում է «Նյուզռու»-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիա»-ին:
Լուսանկարը, որտեղ Խաթամին համբուրում է Ժակոբին, հրապարակվել է իրանական լրատվամիջոցներում, այն մեկնաբանել է Իրանի մշակույթի փոխնախարար Հոսեյն Նուշաբադին. «Նրանք, ովքեր մասնակցում են միջազգային միջոցառումներին, պետք է շատ զգույշ լինեն իրանցիների համբավը և բարեպաշտությունը չվնասելու համար, չի կարելի իրանցի կանանց աշխարհի առաջ վատ լույսի ներքո ցուցադրել», – ասել է նա՝ ավելացնելով, որ փառատոնին Խաթամիի ներկայությունը «անպարկեշտ» է և «հակասում է մեր կրոնական համոզմունքներին»:

Լեյլա Խաթամին այս տարվա Կաննի փառատոնի ժյուրիի անդամներից է: Նա հայտնի է դարձել Ասղար Ֆարհադիի նկարահանած «Նադերի և Սեմինի ամուսնալուծությունը» ֆիլմով, որը 2012թ. օսկարի է արժանացել որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031