ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների հետ: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է ծառայության աշխատանքը, որը ոչ միայն արձանագրում է փաստերը,այլև հնարավորություն է ընձեռում վերլուծել արդյունքները: Անդրադառնալով համակարգում կատարվող բարեփոխումներին` վարչապետը ընդգծել է դրանց արդյունքում ծառայության և սուբյեկտների միջև կապի ամրապնդման, ինչպես և ոլորտի աշխատակիցների ճիշտ վարքի դրսևորման անհրաժեշտությունը, քանի որ հասարակությունը երբեմն հավուր պատշաճի չի ընկալում համակարգի նշանակությունը: Ըստ նրա` բարեփոխումները կբերեն նաև ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային հաղորդակցման մեթոդի ներդրման: Ա. Հարությունյանի համոզմամբ` աշխատանքները պետք է ուղղվեն ապագային, քանի որ այսօրվա բարեփոխումների արդյունքներ հիմնականում հետագա սերունդներն են տեսնելու:
Ա. Հարությունյանը ծառայության աշխատակիցներին հանձնարարել է լրջորեն նախապատրաստվել 2015թ. նախատեսվող մարդահամարին և ներկայացնել առաջարկներ այդ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Ոլորտի գործունեության 90-ամյակի կապակցությամբ նա մի խումբ աշխատակիցների պարգևատրել է վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով:
Շնորհակալություն հայտնելով գնահատականի և ուշադրության համար` Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսիյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել տնային տնտեսությունների հետազոտությանը, ինչը թույլ է տալու գնահատել երկրում առկա աղքատության մակարդակը և ստանալ դրանց տնտեսական ակտիվության բազմաշերտ պատկերը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Կարդացեք նաև