Ակնկալվում է, որ շուտով կհրապարակվի «Սիլվա Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ս.Ասատրյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, իրենք գանգատում ՄԻԵԴ-ի ուշադրությունն են հրավիրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ակնհայտ խախտման վրա:
Մասնավորապես, հիշյալ՝ արդար դատաքննության իրավունք հոդվածով որպես նվազագույն իրավունքներից մեկը նշվում է քրեական հանցագործության կատարման մեջ մեղադրվող յուրաքանչյուրի իրավունքը՝ հարցաքննելու իր դեմ ցուցմունքներ տված անձանց:
Սիլվա Ասատրյանի դեպքում այդ նորմը խախտվել է. նա զրկված է եղել իր դեմ ցուցմունքներ տված անձանց հարցեր ուղղելու հնարավորությունից: Ընդ որում՝ նրանց ցուցմունքները դրվել են դատավճռի հիմքում, թեև որևէ ատյանի դատարանում դրանք չեն հետազոտվել. վկաները դատարանում ցուցմունք չեն տվել, դատարանում չեն հրապարակվել նաև նրանց նախաքննական ցուցմունքները:
Կարդացեք նաև
Սիլվա Ասատրյանի դեմ մեղադրանք առաջադրվել էր 2005թ., իսկ վկաները ցուցմունքները տրվել էին 2002թ., ուստի` Կարեն Մեժլումյանը վստահ է, որ «եթե դրանցից մեկնումեկի մեջ Սիլվա Ասատրյանի մեղադրանքի հետ կապված մի նշույլ լիներ, նրան արդեն 2002թ. կձերբակալեին ու մեղադրանք կառաջադրեին, այլ ոչ թե` 2005թ.»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում