Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «ԱՄՆ-ն տրամադրված է լուծել ղարաբաղյան հակամարտությունը»

Մայիս 19,2014 17:16

«Պետք չէ ողբերգություն սարքել կապված քաղաքական այդ զարգացումների համար: Այդ դիվանագետը համարժեք պատասխան ստացել է: Քաղաքական զարգացումների, մեր քվեարկությունների, դիրքորոշումների, տեսակետների հետ կապված դիվանագետները շատ դեպքերում կարծիքներ են հայտնում, որոնք մեզ բացարձակ դուր չեն գալիս»,-անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի «օկուպացված տարածքները» հանձնելու վերաբերյալ հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Պատգամավորի կարծիքով`«կարող է և ամերիկացին հայտնել տեսակետ քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչը համարժեք պատասխան ստացել է»:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մի քանի շեշտադրումներ արեց. «Ուորլիքը ամերիկացի չէ, իր ելույթի ժամանակ առաջին նախադասությունը այն էր, որ այստեղ ինքը չի ներկայացնում Մինսկի խմբի համանախագահի կարծիքը, այլ պաշտպանում է Վաշինգտոնի կարծիքը: Սա նշանակում է, որ Մինսկի խմբի մեջ կա համանախագահների մի կողմ, որը փորձում է արագացնել կամ իր վրա վերցնել Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն իրոք տրամադրված է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը»:

Պաշտոնական Երևանի արձագանքի մասին պարոն Իգիթյանն այսպիսի կարծիք հայտնեց. «ԱԳՆ-ն միայն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին: Բայց ամենակարևորը, որ պետք է ԱԳՆ-ն ասեր, դա այն էր, թե ՀՀ-ն ինչ բանաձև է տեսնում ԼՂՀ հարցի կարգավորման պարագայում: Նույն կերպ կարճ, ինչպես Ուորլիքն ասաց»:
Կարինե Աճեմյանը հակադարձեց` «Դա անընդհատ ասվել է: Սա այն հարցը չէ, որ շատ արագ կլուծվի»:

Հովհաննես Իգիթյանն էլ` թե «ի՞նչն է խանգարում Էդվարդ Նալբանդյանին դա ասել, նա մեզնից ավելի լավ դիվանագետ է»: Կարինե Աճեմյանը պատասխանեց` «Հենց դիվանագետ լինելը»:

Հովհաննես Իգիթյանի համար անընդունելի են «Հայաստանի անշահախնդիր քծնանքները Ռուսաստանին»: Այս առիթով պարոն Իգիթյանն ամփոփեց. «Մենք չպետք է լինենք մի մարմնում, որը պետք է խզի ՀՀ և ԼՂՀ տնտեսական հարաբերությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031