ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով :
Շքանշանը հանձնել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան ժողովի շրջանակում:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կրթական համակարգը վերջնականապես քանդելուց հետո էլ կարժանանա Նոբելյան մրցանակի, որը եվրոպական ուղղորդված քաղաքականություն է…