ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը Ադրբեջանի կողմից վերահսկվող սահմանային գոտիներ մայիսի 19-ին կատարած այցից հետո հայտնել է, որ այդ ուղևորության ժամանակ իրենց ուշադրությունը կենտրոնացած էր Լաչինի և Քելբաջարի շրջանների վրա:
«ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Պոպովը տեղեկացրել է, որ իրենց հետ դիտարկումներին մասնակցել է նաև Ֆրանսիայի նորանշանակ համանախագահը, Ժակ Ֆորն ավարտում է իր առաքելությունը:
«Մենք հանդիպել ենք տեղի իշխանությունների հետ: Բազմաթիվ հարցեր ենք քննարկել ճակատային գծում գտնվող զինծառայողների հետ: Շփման գիծն անցելը մեր հիմնական նպատակներից մեկն էր», – ասել է Պոպովը:
Ֆրանսիայի համանախագահ Ժակ Ֆորը հիշեցրել է, որ նա իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացրել է երեք տարի. «Մեր թիմի, այդ թվում՝ մեր երկրի և նախագահի քաղաքականությունն է՝ հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելը: Խաղաղությանը հասնելու գործում ես ձեզ հաջողություն եմ մաղթում», – ասել է Ֆորը, որին կփոխարինի Մոլդովայում Ֆրանսիայի նախկին դեսպան Պիեռ Անդիոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ