Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեագետը հուշում է՝ Պարույր Սևակի փողոց (ոչ Երևանում) և Հիտլեր անունով մեկը

Մայիս 19,2014 17:05
Sergey Galoyan

«Վերջին քառասուն տարվա ընթացքում արվեստի գործերի հետ կապված 180-ից ավելի հանցագործություն է կատարվել, որոնց մեծ մասը բացահայտված չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Նա, մասնավորապես, անդրադարձավ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի անհետացած նկարներին, որոնք, ըստ բանախոսի, Հ. Այվազովսկու, Մինասի և Մարտիրոս Սարյանի նկարներից հետո ամենաթանկն են գնահատվում. «Սակայն այստեղ գումարի խնդիրը չէ, մշակութային կոթողներ են անհետացել, և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- շեշտեց Ս. Գալոյանը:

Նա նշեց, որ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 21 նկարների գողությունն իր աղջկա՝ Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի բնակարանից կատարվել է 2003 թ. օգոստոսի 18-ին: «2004 թ. հունվարին դատական նիստ է կայացել, մարդիկ են դատապարտվել,- մանրամասնեց բանախոսը,- դրանից հետո ևս երկու դատավարություն է եղել՝ 2007 և 2009 թթ., և պատմությունը փակվեց, բայց, չգիտես ինչու, 2012 թ. «Հրապարակ» թերթում հանկարծ երևաց Վարուժան Գևորգյան անունով մեկը, որը հայտարարեց, թե ինքն է գողացել նկարները»:

Ս. Գալոյանն ասում է, որ այս գործը դեռ փակված չէ, որովհետև նոր անուններ կան, որոնք տպագրված են «Հրապարակ» թերթի 2012 թ. հուլիսի 18-ի համարում: «Ես, չգիտես ինչու, ուզում եմ հավատալ, որ իրավապահները, ի վերջո, կգտնեն Մելիքյանի նկարների տեղը: Ես կարող եմ մի փոքրիկ հուշում անել՝ Պարույր Սևակի փողոց (ոչ Երևանում) և Հիտլեր անունով մեկը, թող գնան, այնտեղ փնտրեն»,- եզրափակեց Ս. Գալոյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031