Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» մոտ վեճի մասնակից ու կրակոցներից տուժած 2 քաղաքացու ոստիկանությունը դեռ չի հարցաքննել (Տեսանյութ)

Մայիս 19,2014 16:54

Թիվ 1 հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Առաքելյանը վստահեցնում է, որ նախօրեին «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում իրենց հիվանդանոց տեղափոխված տուժածների վիճակը կայուն է:

Նրա խոսքով, հինգ վիրավորներից չորսին վիրահատել են: Հինգից երեքի վիճակը գնահատվում է ծանր կայուն, երկուսինը՝ բավարար:

Պարոն Առաքելյանի խոսքով, կայուն վիճակում են 74 տարեկան Ալվինա Բադալյանը, որի ձախ սրունքն էր հրազենային վնասվածք, կոտրվածք ստացել, Նորայր Հարությունյանը, որի ձախ ազդրը մի քանի տեղից էր հրազենային վնասվածք ստացել:

Ծանր, բայց կայուն վիճակում են 72 տարեկան Մնացական Սուքիասյանը, որը սրունքի ոսկրերի, զարկերակի վնասվածքներով էր հիվանդանոց տեղափոխվել: 27- ամյա Մյասնիկ Հայրապետյանն էլ է ծանր վիճակում, որը, ամենայն հավանականությամբ, հենց վեճի բռնվողներից մեկն է եղել. նա ձախ ազդրի ու նույն կողմից անոթի վնասվածք էր ստացել: Ծանր, կայուն վիճակում է նաեւ ներքին օրգաններին հրազենային վնասվածքներ ստացած 30- ամյա Վալերի Հովհաննիսյանը:

Մեր հարցին՝ տուժածներն արդեն հարցաքննվե՞լ են, նա հրաժարվեց պատասխանել:


ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Թաթուլ Պետրոսյանը Aravot.am-ին հայտնեց, որ տուժածներից երկուսը, որոնք ծանր վիճակում են, դեռ չեն հարցաքննվել: Մյուս երեքին արդեն հարցաքննել են: Հարուցվել է քրեական գործ՝ 235 հոդվածով:

Ինչպես ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, կրակոցներ արձակած և 5 քաղաքացիների վիրավորած անձը ձերբակալվել է, առգրավվել է զենքը: Հարցաքննության եւ դեպքի այլ մանրամասներ պարոն Պետրոսյանը չցանկացավ ներկայացնել՝ ելնելով նախաքննության շահերից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031