Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում է Վլադիմիր Գասպարյանի «շեքսպիրյան ելույթին»

Մայիս 19,2014 16:47

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց ոստիկանության`Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի դեմ ներկայացրած հայցի քննությունը: Ոստիկանությունը դատի է տվել Լևոն Բարսեղյանին այն բանի համար, որ նա դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքում մասնակցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիային` իբրև թե չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին:

Պարզվում է, որ ոստիկանությունը Լևոն Բարսեղյանից բացի, դատի է տվել նաև այլ 80 բողոքավորների, այնուհետ փոշմանել ու մոտ 30 հայց հետ է վերցրել դատարանից:
Այսօր լրագրողները պարոն Բարսեղյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ սկզբունքով է ոստիկանությունը հայցերը հետ վերցրել, կա՞ այստեղ խտրական մոտեցում, ինչո՞ւ իր դեմ ուղղված հայցն էլ հետ չի վերցրել: Լևոն Բարսեղյանը կատակեց. «Չգիտեմ, երևի 50 հազարիս գլուխն են ծարավացել: Ես չգիտեմ ի՞նչ սկզբունքով են ընտրել նրան, ում որ դատի պիտի տան և ի՞նչ սկզբունքով են թեթևացրել էդ ցուցակը: Երևի գտել են, որ այս մի խումբը շատ ագրեսիվ տրամադրված երիտասարդների խումբ է, ինչպես գրել էին իմ հայցի մեջ, թե ես` ագրեսիվ երիտասարդս` շատ անտանելի էի, և սրան պետք է տանել ոստիկանություն և այլն, և այլն… (Լ.Բ. մեկնաբանելու ընթացքում ծիծաղում է): Չեմ կարող ասել, իրենց պիտի հարցվի , գուցե Վովա Գասպարյանը մի համար շեքսպիրյան ելույթ ունենա՞ այդ կապակցությամբ և բացատրի՞ հայ հանրությանը` ինչու է ինքը հատկապես նախընտրում այս, այս, այս հայցվորներին և ոչ մյուսներին, իմ պատասխանելիքը չէ սա», -ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031