Օրերս ՀԱՕԿ-ի փախնախագահ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ Դերենիկ Գաբրիելյանը նշեց ծննդյան 70-ամյակը:
Այդ առիթով կազմակերպված միջոցառումների ժամանակ հոբելյարը բազմաթիվ շնորհավորանքների ու անակնկալների արժանացավ, բառիս բուն իմաստով, Հայաստանում եւ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իր ընկերներից, բարեկամներից, սաներից, մարզաշխարհի ու այլ բնագավառների իր մտերիմներից:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ Հայաստանում չէր, շնորհավորական հեռագրում նշել էր, որ Դերենիկ Գաբրիելյանն ավելի շուտ 2×35 տարեկան է, քան 70: Իսկ հոբելյարը իր անկաշկանդությամբ ապացուցեց, որ իրեն կարելի է նաեւ 7×10 տարեկան համարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ