Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է սպանության մեջ մեղադրվող ստեփանավանցի Հեղինե Գ.-ի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` 23-ամյա Հեղինե Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը` ժամը 00-ից 01-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի N հասցեում գտնվող տանը, նույն տան բնակիչ Ալեքսանդր Կ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով, կացինով և լինգով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին և սպանել նրան:
Բացի այդ, 2013թ. սեպտեմբերի 1-ին կատարել է սուտ մատնություն:
Նա նախկինում դատված չի եղել:
Այժմ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ