Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանն առաջարկում են պետբյուջեի 20%-ը հատկացնել կրթության ոլորտին

Մայիս 19,2014 16:58

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» (ՀԿՀՔ) Հայաստանյան ազգային դաշինքը «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ. կրթություն և հաշմանդամություն» թեմայով ՀԿՀՔ Համընդհանուր գործողությունների շաբաթվա շրջանակներում քննարկելով Հայաստանում կատարված աշխատանքները և ներկա իրավիճակը հանրապետությունում, դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Ֆինանսների նախարարներին՝ հետևյալ առաջարկներով.
1. 2015թ. պետական բյուջեի առնվազն 20 %-ը հատկացնել կրթության ոլորտին և դրա առնվազն 50 %-ը հատկացնել հանրակրթությանը՝ ֆինանսապես ապահովելով՝
ա. Հանրակրթական բոլոր՝ այդ թվում գյուղական համայնքների դպրոցների նորոգումը, ջեռուցումը, պատշաճ կահավորումը, տեխնիկապես վերազինումը և հարմարեցումը հաշմանդամություն ունեցող երեխաներին:
բ. Ներառական կրթություն իրականացնող մասնագետների մասնագիտական և մանկավարժական կարողությունների և հմտությունների բարձրացում՝ հաշվի առնելով այդ ոլորտում եղած բացթողումները, դասերը:
գ. ՀՀ Սահմանադրության 34-րդ և ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին համաձայնագրի 23-րդ հոդվածների համաձայն՝ նպատակային աջակցության տրամադրումն այն ընտանիքներին, որոնց երեխաները դպրոցից դուրս են մնացել աղքատության և/կամ հաշմանդամություն ունենալու պատճառով, մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, փոքր կամ միջին ձեռնարկություն հիմնելու կամ համարժեք այլ ճանապարհով, որպեսզի այդ ընտանիքներն ի զորու լինեն ինքնուրույն ապահովելու իրենց արժանավայել կյանքը, ներառյալ՝ երեխաների կրթությունը:
դ. Հաշմանդամություն ունենալու պատճառով ժամանակին կրթություն չստացած չափահաս անձանց ընդհանուր կրթությունը և մասնագիտական ուսուցումը առանց որևէ սահմանափակման:
2. Բոլոր՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար գործնականում ապահովել պարտադիր հիմնական ընդհանուր կրթությունը (1-9 դասարաններ):
3. Երեխաների մոտ ողնաշարային ծռվածության գոյացման կանխարգելման նպատակով սահմանել դպրոցական դասագրքերի և դպրոցական պայուսակի ծանրության սահմանաչափ յուրաքանչյուր դասարանի համար: Դա կարող է կատարվել դասագրքերի կազմի, թղթի տեսակի փոփոխությամբ կամ դասագրքերի երկուական կամ նույնիսկ չորսական մասերի տրոհումով ըստ ուսումնական տարվա կիսամյակների կամ եռամսյակների:
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031