«Միգուցե այնպես են իրենց պահել, որ պե՞տք էր վիրավորել»,-Aravot.am-ի հարցին` արդյոք արվեստագետին, արդեն նաև պատգամավորին վայե՞լ է խորհրդարանում լրագրողներին վիրավորելը, ինչպես արել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, այսպիսի կարծիք հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանն այսօր վիրավորել էր լրագրողներին` ասելով «Դուք բոլորդ անբարոյականներ եք»:
Մեր այն դիտարկմանը, արդյոք արվեստագետին հարի՞ր է նման վարքը, Սերգեյ Դանիելյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, Չարենցը կրակեց իր սիրածի հետույքին, քանի որ իրեն լավ չէր պահել: Արվեստագետն էլ ունի համբերություն, կարող է ինչ-որ մի պահ նման բան անել: Միգուցե իսկապե՞ս հունից հանել են: Ճիշտն ասած, Շուշանի բարոյական կերպարը բացարձակ ինձ չի հետաքրքրում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` Photolur- ի
Մի թէ՝ ՛՛վաստակավոր՛՛ կամ ՛՛ժողովրդական՛՛-ի կոչումի հոտ է գալիս: Անկեղծ չէի ուզենա,որ Ս. Դանիելյանն էլ համալրեր պալատական արվեստագետների շարքերը: