Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վտանգված է նաեւ Կարեն Դեմիրճյանի հրահանգով տնկված այգին. «Ա1+» (տեսանյութ)

Մայիս 19,2014 16:22

Արաբկիրի վարչական շրջանի հայտնի Կորեայի ձորն այսօր օգտագործվում է որպես աղբանոց: Ահազանգում է տեղի բնակիչ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը. «Աղբը լցնում են այստեղ, և կանաչ տարածքը նմանվել է ցանկացած հանքի թափոնատեղի»:
Ամեն օր այստեղ տոննաներով աղբ է թափվում՝ նշում է կինոռեժիսորը: Բնակիչների խոսքերով` մեկ մեքենա աղբից հնարավոր է ազատվել ընդամենը 1000 դրամով: Այստեղ թափում են՝ ինչ պատահի, անգամ մարդկանց առողջության համար վտանգավոր իրեր: Հրազդանի կիրճի այս հատվածում է գտնվում նաև ժամանակին Կարեն Դեմիրճյանի հրահանգով տնկված այգին: Այն նույնպես վտանգված է. «Այս աղբանոցը շուտով կվերացնի այգին, որովհետև եկել-հասել ա նրան, եթե նույնիսկ չհասնի, այդ թոզը, բոլոր վնասակար էլեմենտներն այգին հաստատ կփչացնեն»,- ասում է Արշակ Զաքարյանը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031