Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հրահանգել է հետ բերել Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություն անցկացնող զորքին. Интерфакс

Մայիս 19,2014 16:17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել է մշտական տեղակայման վայր բերել Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններին մասնակցող զորքերին, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Զինվորներն ու սպաները, որոնք Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի երկրամասերի հրաձգարաններում զորահանդեսներ էին անցկացնում, կապված մարտական պատրաստվածության գարնանային փուլի ավարտի հետ, կշարունակեն մարտական դասերը իրենց մշտական տեղակայման մոտակա հրաձգարաններում», – հայտնել են Կրեմլից:

Ռուսական զորքի՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվելու հարցը կրկին բարձրացվել էր Պուտինի և ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալթերի մայիսի 7-ի հանդիպմանը: Այդ ժամանակ ՌԴ նախագահն ասել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանի մոտից հետ է բերել իր զորքերը:

Նույն օրը ՆԱՏՕ-ի քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել էր, որ իրենք ռուսական զորքերը հետ քաշելու մասին ոչ մի տվյալ չունեն:

Մայիսի 12-ին ԱՄՆ պետդեպարտամենտը Թվիթերում արբանյակից արված լուսանկարներ էր հրապարակել, որոնք ցույց էին տալիս, որ զորքերը դեռևս գտնվում են Ուկրաինայի սահմանի մոտ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031