Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների «Վերջին զանգի» միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի դպրոցներում սովորող 80 761 աշակերտներից հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը, ավարտում է 6868 աշակերտ, իսկ առկա 12 միջնակարգ դպրոցներն ավարտում է շուրջ 443 աշակերտ:
Մայիսի 23-ին, օրվա խորհրդին համահունչ, միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտից և կեզրափակվեն ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո՝ Ազատության հրապարակում նախատեսված համերգային ծրագրով և տոնական հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն