Մայրաքաղաքում ընթացող սանմաքրման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, հանձնարարվել է վարչական շրջանների սանիտարական մաքրում իրականացնող ընկերությունների կողմից, համաձայն սահմանված ժամանակացույցի կազմակերպվող աշխատանքները մշտապես պահել հսկողության տակ: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ, այդ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելու նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի տվյալ օղակի պատասխանատուները պարտավոր են ամենօրյա ռեժիմով անձամբ լինել տեղերում և համոզվել, որ դրանք իրականացվում են պատշաճ կերպով, այլ ոչ թե թերացումների մասին տեղեկանալ քաղաքացիների կողմից թեժ գծերով ստացվող հեռախոսազանգերից:
Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն սահմանել կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքների նկատմամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն