Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էգոյանի «Պատանդը» ջախջախվեց Կաննի փառատոնում. CBC

Մայիս 19,2014 15:46

Միջազգային կինոքննադատների մի մեծ շրջանակ շատ ցածր գնահատականներ է տվել Կաննի կինոփառատոնում օրերս ցուցադրված՝ Ատոմ Էգոյանի «Պատանդը» ֆիլմին: Կանադահայ կինոռեժիսորի՝ «ալյա դետեկտիվ» կինոնկարը քննադատող հոդվածներ են լույս տեսել բրիտանական ու ամերիկյան մի շարք առաջատար թերթերում, գրում է «Սի Բի Էս»-ը:

Ֆիլմի սյուժետային հիմքում մի աղջկա առևանգումն է: Մինչ երկու դետեկտիվները փնտրում են աղջկան, ներկայացվում է, թե ինչպես են սիրահարվել, ու ինչ զարգացում է ունեցել նրա ծնողների սերը:

«Սյուժետային կառուցվածքն այնքան անհուսորեն է խճճվել ու հեռացել հոգեբանական բարդությունից, որ շատ դժվար է դարձրել հետաքրքրվածությունը, թե այդ մարդկանցից ցանկացածի հետ ինչ է կատարվում»,- գրել է «Հոլիվուդ Ռիփորթեր»-ի կինոքննադատը՝ «Պատանդը» գնահատելով Էգոյանի ամենավատ ֆիլմը:

Ֆիլմը ցածր գնահատականների են արժանացրել բրիտանական «Գարդյան»-ի, ամերիկյան «Չիկագո Տրիբուն»-ի և մի շարք այլ հեղինակավոր թերթերի կինոմեկնաբաններ:

Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031