Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը՝ Կամո Արեյանը նշել է, որ աշխատանքներ պետք է տարվեն հեղեղատար համակարգերը մաքրելու ուղղությամբ: Եղանակային պայմաններից ելնելով՝ հանձնարարվել է նաև նշված աշխատանքները կազմակերպել պարբերաբար և խստորեն հետևել անձրևընդունիչ համակարգերի անխափան աշխատանքի ապահովմանը:
Մայրաքաղաքում շարունակվող սանմաքրման շրջանակում, ըստ անհրաժեշտության, իրականացվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռ կատարվում են աղբամանների նորոգման և ներկման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն