Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բռնաբարության գործով զոհը պահանջում է դռնբաց դատական նիստ

Մայիս 19,2014 15:35

Ա.Ժ-ի հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր է: Նա շարունակում է ընդունել հոգեմետ դեղեր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ա.Ժ-ն 2012 թ.-ի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի բաժին է դիմել՝ հանցագործության մասին հաղորդմամբ: Ըստ այդ հաղորդման, 2012 թվականի մայիսի 9-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրում Լ. Ս-ն ծեծի է ենթարկել նրան, զոհի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, զրկել կուսությունից և պատճառել մարմնական վնասվածք:

Ներկայացված հաղորդման հիման վրա 2012 թ. հունիսի 8-ին Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Կավեյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ նա ճանաչվել է տուժող: Սակայն, նույն քննիչի որոշմամբ էլ քրեական գործի վարույթը կարճվել է` Լ. Ս-ի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Դատական գործընթացները շարունակվում են: Այս գործով զոհը պահանջելու է առաջիկա դատական նիստին, որ գործի քննությունն անցկացվի դռնբաց, քանի որ, ըստ նրա, ամբաստանյալը բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հովանավորվելով, օգտվելով նիստի դռնփակ լինելու հանգամանքից, բացահայտ ցինիզմ է ցուցաբերում իր նկատմամբ:

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031