Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից ստացվող դիմումներին և գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ ապրիլ ամսվա ընթացքում քաղաքապետարանում մուտքագրվել է 7590 գրություն:
Նախորդ ամսվա կատարողականը թե´ քաղաքապետարանի, և թե´ վարչական շրջանների մասով կազմել է 100 տոկոս: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ այս պահը ստացված ավելի քան 46000 գրությունների մասով ևս օրենքով սահմանված ժամկետում տրվել են պատասխաններ: Հանձնարարվել է շարունակել դիմումներին և գրություններին պատասխաններ տրամադրելու գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն