Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զորամասեր այցելության շրջանակում իրենց որդիներին տեսակցել են շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ

Մայիս 19,2014 15:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվել և անցկացվել է ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները զորամասեր: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ այցի շրջանակում իրենց որդիներին տեսակցել են աննախադեպ թվով, շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ծառայության մեջ աչքի ընկած 95 զինծառայողներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով: Պարգևների են արժանացնել նաև որոշ սպաներ: Զեկուցվել է նաև, որ բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկա:

Այցը կազմակերպելու և պատշաճ իրականացնելու համար Կամո Արեյանը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին է փոխանցել քաղաքապետի շնորհակալությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ինչ մեծ բան եք արել, օ, էլ ով դիմանա: Տո, խելոք, հայաստանցին ինչ է անում Ղարաբաղում:Ղարաբաղցին զինվոր չունի, թե*թալանողին պաշտպանող է պետք և հայաստանցի:Ոչխարի նման առաջ են անում տանում ստրուկի պես վարվում: Կամ գեյ են գալւս կամ կիսամեռ, կամ էլ բերում են: Ցամաք ուղեղով ստրուկ հայերը չեն հասկանում, որ Ղարաբաղ տանելու իրավունք կարող են ունենալ միայն նրանց, ովքեր գրավոր դիմում են այնտեղ գնալ և ծառայել:Աշխարհի համար օկուպացված տարածք է, բայց հայ երիտասարդներին բռնի տանում են ղարա պարսիկ դժոխք:Այծերը չեն ծառայում, որովհետև աթոռի հերթի են կամ աթոռի վրա, ոչխարները մորթվում են, որովհետև ոչխար են:Հոտն ինչ ընդհանուր բան ունի ազգ կոչվող երևույթի հետ:Վամպիրները կիմանան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031