Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհն ընդունեց Էրդողանի հայտարարությունը՝ ինչպես Թուրքիան ցանկանում էր. թուրքագետ

Մայիս 19,2014 15:06

Այսօր՝ մայիսի 19-ին, մամլո ասուլիսի ընթացքում քաղաքագետ Անդրանիկ Իսպիրյանը անդրադարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Նա հայտարարեց, որ այդ ուղերձն ունի 2 դիտարկում: Առաջինը, որ Էրդողանի մերձավոր շրջապատը չպաշտպանեց այդ ուղերձը, այսինքն՝ այն աջակցություն չստացավ իշխող կուսակցության կողմից.

«Դա նշանակում է, որ Թուրքիայի հասարակությունը, այդ թվում նաեւ իշխանական վերնախավը, դեռեւս պատրաստ չէ նման կտրուկ շրջադարձին, թեպետ նրա ասածի մեջ Թուրքիայի շահերին, ազգային անվտանգությանը սպառնացող որեւէ կետ չկար, բացի Դավութօղլուից, ով, իմիջիայլոց, համարվում է տեքստի հեղինակը»:

Իսկ երկրորդ դիտարկումը, ըստ թուրքագետի, այն էր, որ աշխարհը կարողացավ ընդունել հայտարարությունն այնպես, ինչպես ուզում էր Թուրքիան, այսինքն՝ աշխարհը համարեց, որ դա ներողություն է.

«Ինչպե՞ս թե ներողություն, որտե՞ղ կարդացիք ներողություն: Այսինքն՝ մի տեքստը, որտեղ ինքը ցավակցություն հայտնեց, սակայն հավասար պայմաններում դրեց սպանողին ու սպանվողին եւ ընդհանուր ցավ նկարագրեց համարվե՞ց ներողություն: Եվ ամբողջ աշխարհն այդ լղոզված տեքստի թաքուն ուղերձը չկարողացավ ճիշտ ընկալել եւ տվեց այնպես, ինչպես Թուրքիան ցանկանում էր»:

Անդրանիկ Իսպիրյանը հայտարարեց, որ Էրդողանը իր ուղերձի հասարակական գիտակցության վրա ազդելու հիմնավորումներն ապահովելու համար սկսեց մի շարք գործողություններ կատարել, որոնց մեջ էր մտնում նաեւ Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի հետ նրա հանդիպումը, որը տեղի լրատվամիջոցները ներկայացնում էին իբրեւ համազգային մեծ հաղթանակ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031