Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյանը՝ կոչումների մասին. «Տեսնես Արտավազդի ո՞ր մասը տվեցին Ալլա Պուգաչովային»

Մայիս 19,2014 15:02

«Որքանո՞վ է իրենց հաճելի լինել ճիճուի կարգավիճակում»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ Պատվավոր կոչումների մասին օրենքի ընդունմանը, այսպիսի կարծիք հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Նա նշեց, որ ԱԺ-ից որևէ համարժեք որոշում չի կարելի սպասել, հիմա հասել են արվեստագետներին:

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում, կապկում ենք, վերցնում ամենավատը, մինչդեռ կարելի է ՌԴ-ից լավ բաներ սովորել: Համեմատության համար Սերգեյ Դանիելյանը նշեց. «Պատկերացնում եք Ֆելինին լիներ Իտալիայի ժողովրդական արտիստ, ծիծաղելի է: Միմիայն ճիճու լինելն է մեզ ստիպում նման բան անել»:

Ըստ նրա՝ արվեստագետներին կոչումներով լռեցնում են. «Թողեք ամբողջ օրը հայհոյեն վարչապետից մինչև հավաքարար, վաստակավոր կոչում տալուց, խեղճացնում ես, դարձնում պուճուր և գնում վերցնում, ձեռք սեղմում: Ով որ նրանց բռից հաց կերավ, վերջ, այդ քայլերով արվեստագետի բերանը փակում են»:

Ըստ Սերգեյ Դանիելյանի՝ ընդդիմադիր արվեստագետներին կոչում տալը նրանց «փչացնելու» ձև է: Նա նաև նշեց, որ վաստակավորների մեջ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես իրենց մասնագիտության հետ կապ չունեն, ռուսներից կապիկի նման ընդօրինակում են: «Այստեղ Մաշտոցից մինչև Արտավազդի վիզ, ամեն ինչ տալիս են իրար, տեսնես Արտավազդի ո՞ր մասը տվեցին Ալլա Պուգաչովային, ով է տալիս, տեղի թայֆան իրար բաժանելով, դա՞ է խթանում ձեր արվեստը, որ Արտավազդի գլուխը տանես տուն»:

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը կողմ է կոչումներ շնորհելուն: Նա նշեց. «Դրա մեջ դրական բան կա, որ քո արվեստը գնահատվի: Բայց որ կոչումը ինչ-որ որակում է տալիս, պետք է: Բայց եթե ինձ ասեն, որ կոչումդ վերցնում ենք, ու դրա դիմաց տալիս ենք կոնկրետ գումար հինգ ներկայացման համար, ես կասեմ՝ այո»:

Իսկ Սերգեյ Դանիելյանի համար այն պահը, երբ նախագահականից իրեն զանգեն ու ասեն, որ կոչում են տալիս, դա իր ինքնասպանության պատճառը կդառնա: Դիագնոզ է ինձ համար, միանգամից ինքնասպան կլինեմ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Սերգեյ, զգույշ եղիր:Քեզ չուզողները կարող է ղեկավարվեն ,,ловлю на слове,, սկզբունքով ու քեզ ներկայացնեն որևէ պարգևի:Ռուսները դա ,, подстава,, են անվանում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031