Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Հիմա մենք եղանք հարուստներին պաշտպանող, իրենք էլ եղան աղքատներին պահպանո՞ղ» (Տեսանյութ)

Մայիս 19,2014 14:48

«Ցավում եմ, որ ոմանք, մոտավոր պատկերացում չունենալով, թե ինչի մասին է խոսքը, զուտ սեւացնելու համար վրձինը վերցրած՝ սեւացնում են: Ասել, որ հարուստներին պաշտպանում են, աղքատներին շպրտում են՝ հերիքա, էլի էդ լեքսիկոնն օգտագործեք: Մոտավոր գոնե պատկերացում ունեցեք ինչի մասին է գնում խոսակցությունը»,- այսօր ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այսպես բողոքեց ընդդիմադիրներից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Այդ փոփոխությունը ենթադրում է խոշոր ձեռնարկությունների պարտադիր աուդիտի վերացում:

Վարդան Այվազյանի ներկայացմամբ՝ «Մենք ասում ենք, որ այն իքս կազմակերպությունը, որն ունի համապատասխան շրջանառություն եւ ակտիվներ, ֆինանսական հաշվետվությունը պետք է լինի պարտադիր, աուդիտը պետք է լինի: Ցանկացած աուդիտ առաջացնում է բացասական էմոցիա: Եթե մարդն ունի 1 մլրդ-ի ակտիվ, իր ֆինանսական հաշվետվությունը հրապարակի, հետեւից աուդիտի եզրակացությունը պետք է պարտադիր լինի, որը չի կրում ոչ մի պատասխանատվություն՝ 0 պատասխանատվություն»:

Ըստ Վարդան Այվազյանի, հիմա ոմանք եկել-համոզում են, թե շատ լավ է, որ ոչ մեկը չի կրում պատասխանատվություն. «Այդ գործընթացը, որ մենք հանում ենք, որից այդ մարդիկ փող էին ստանում ու ոչ մի պատասխանատվություն չկա, շատ լավ է: Իսկ մենք երբ ասում ենք ՝ինչի՞ ես այդ փողը ստանում կարող է քո եզրակացությունը 0 արժեք ունենա, թուղթ ես վաճառում ընդամենը, ես չեմ ասում բոլոր աուդիտներին, բայց կարող է աուդիտն անել հորքուր-մորքուրը, բարեկամական կապերով: Հիմա սա մենք հանում ենք, ասում են՝ վատ ենք անում: Ի՞նչ անենք, թողնենք աշխատե՞ք: Ո՞ւմ հորեղբոր տղեն է այնտեղ աշխատում, որ ամբախ-զամբախ ելույթ են ունենում: Հիմա եթե 1 մլրդ շրջանառություն ունեցողը պահեստն ունի, ամեն ինչն ունի, ինչի՞ պետք է 10 մլրդ դրամ ինչ-որ մեկին տա, էն էլ մի հատ թուղթ տա, որ իրենք լավ են: Հիմա մենք եղանք հարուստներին պաշտպանող, իրենք էլ եղան աղքատներին պահպանո՞ղ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031