Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը խնդիրներ է տեսնում կառավարության ծրագրում

Մայիս 19,2014 14:44

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, որ ԱԺ իրենց խմբակցությունում քննարկում են կառավարության ծրագիրը, բայց կոնկրետ դիրքորոշում դեռ չունեն: ՕԵԿ-ում կառավարության ծրագրի հետ կապված խնդիրներ տեսնում են, բայց դեռ չեն շտապում հայտնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեն:

«Դեռեւս կլինեն հարց ու պատասխաններ: Կառավարության ծրագրում կան ընդհանրական ձեւակերպումներ, բայց խոսքը պետք է գնար մեխանիզմների վերաբերյալ, ինչպես իրականացնել. երկիրն իսկապես բարեփոխումների կարիք ունի: Բայց միաժամանակ այդ բարեփոխումների մեխանիզմներն ու ինստիտուցիոնալ հենքը չկա: Այս փուլում ընդհանրական մոտեցումներ ենք տեսնում… ակտիվ կմասնակցենք քննարկումներին ու դրանից հետո կհայտնենք մենք դիրքորոշումը»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Շահգելդյանը:

Հետո նա պատմեց, որ ՕԵԿ-ը տասը օրենսդրական նախաձեռնություն է արդեն շրջանառության մեջ դրել, մինչեւ այդ էլ 30 նախաձեռնություն կար՝ տնտեսական զարգացման, ՓՄՁ աջակցմանը, սոցիալական պաշտպանվածության եւ այլ հարցերին ուղղված:

Հարցին, թե հասարակությունը լո՞ւրջ կընկալի ՕԵԿ-ին կարճ ժամանակահատվածում պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ դիրքորոշման փոփոխության համար, ասաց. «Կարճ ժամանակահատվածում փոփոխություններ չեն եղել, մենք գտնում ենք՝ կենսաթոշակային կուտակային հիմնադրամի գործառնումը կարեւոր է, միաժամանակ նախկինում էլ ենք ասել, որ մարդիկ ցանկանում են տեսնել՝ ինչպիսի երաշխիքներ ունեն, այստեղ պետք է լինի կամային բաղադրիչը: Բացի այդ, իրավիճակ է փոխվել, ՍԴ-ի հայտնի որոշումը կա: Մեր մոտեցումներն այնպիսին են ինչպիսին կա»:

Նրա խոսքով, մինչեւ ԱԺ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը բերելը, արդեն ներկայացրել էին կուտակային կենսաթոշակային հիմնադրամների մասին օրենսդրությունում փոփոխության նախագիծ.«Ցավոք, նախաձեռնությունը չանցավ»:

Հարցին, թե ՕԵԿ-ը չի՞ ցանկանում, թե՞ իրեն չեն ընդունում քառյակում, պարոն Շահգելդյանն ասաց. «Ընդունվելու-չընդունվելու խնդիր չկա, աշխատանքային քննարկումներ են բոլոր կուսակցությունների հետ եղել, մենք ասել ենք՝ եթե կլինեն մոտեցումներ, որոնք ի նպաստ կգնան մեր պետությանը, պատրաստ ենք համագործակցել: Քառյակի շրջանակներում կան տարբեր մոտեցումներ ու քառյակը կազմակերպություն չէ, տարբեր հարցերի շուրջ մոտեցումները տարբեր են: Ֆորմատը խորհրդակցական ֆորմատ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031