Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցությունների դերը հասարակության կյանքում պետք է գոնե սահմանափակել». Հովհաննես Աղաջանյան

Մայիս 19,2014 14:12

Գրող Հովհաննես Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր «Հեղափոխական դար» գրքի առնչությունները գալիք սահմանադրական բարեփոխումների հետ:

«Վեպի հիմնական գաղափարն այն է, որ քաղաքական կուսակցությունների անհրաժեշտության հին ավանդույթը պատրանք է, խաբուսիկ մշուշ, և կուսակցությունների դերը հասարակության կյանքում պետք է գոնե սահմանափակել»,- ասաց Հ. Աղաջանյանը:
Նա ասաց, որ իր գիրքն ու գրավոր առաջարկությունները (վերջիններս, նրա խոսքով, բխում են կուսակցությունների դերի վերաբերյալ վեպի հիմնական գաղափարից) արդեն ուղարկել է Սահմանադրական դատարան, որտեղից պատասխան նամակ է ստացել, թե իրեն կհրավիրեն պարզաբանումների և քննարկումների համար. «Ինձ թվում է, որ Սահմանադրական դատարանը պիտի գա այն համոզմունքին, որ հանրաքվեի մեջ, որպես տարբերակ, կարելի է ներառել նաև իմ առաջարկները»,- ասաց բանախոսը:

Իսկ նա առաջարկում է խորհրդարանի 131 պատգամավորական մանդատները բաշխել մեծամասնական՝ 71, համամասնական՝ 60 մանդատ հարաբերությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դարձնել ընտրովի և ոչ թե նշանակովի, կուսակցություններին մեծամասնական ընտրությամբ որևէ իրավունք չվերապահել՝ ոչ իրենց կուսակցության անդամի, ոչ էլ որևէ այլ անձի համար: Նա գտնում է, որ ձեռնարկատիրությամբ, բիզնեսով զբաղվողը ոչ խորհրդարանում, ոչ էլ իշխանության մեջ տեղ չպետք է ունենա. «Այնպիսի օրենքներ պետք է սահմանել, որ կապիտալը երբեք չմիահյուսվի իշխանության հետ»,- հավելեց Հ. Աղաջանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031