Մայիսի 17-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին հիվանդանոց են տեղափոխվել 1987 թ. ծնված Լյուդվիգ Վ.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, 1997 թ. ծնված Հովհաննես Վ.-ն` «ծնոտի կոտրվածք աջից» ախտորոշմամբ, և 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն` «աջ ձեռնաթաթի սալջարդ վերք, կրծքավանդակի առաջնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին, ժամը 21.00-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, 1992 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1991 թ. ծնված Հայկ Բ.-ն:
Մայիսի 17-ին, ժամը 14.05-ին, նրանք ինքնակամ ներկայացել են բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կարդացեք նաև
Լյուդվիգ Վ.-ն գտնվում է անգիտակից վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն