«ՀՀ-ում մարդիկ կան, որոնք մտածում են, որ կա օրենք բոլորի համար և հատուկ հնարավորություններ և իրավունքներ իրենց համար»,-այսօր «Հայելի» ակումբում դատապարտելով Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներն՝ այսպիսի հայտարարություն արեց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա նկատեց, թե նման դեպքեր ամեն օր ու ամենուրեք են տեղի ունենում, ուղղակի «քանի որ Վերնիսաժում է տեղի ունեցել, մարդաշատ է եղել, այդ է պատճառը, որ նման հնչեղություն է ստացել, սակայն նման դեպքեր ամեն օր են տեղի ունենում, հատկապես գիշերային ակումբներում»:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը ևս դատապարտեց կատարվածը ու նշեց. «Հարցերը լուծել այս ձևով՝ անտրամաբանական է: Անպայման կպատժվեն նրանք, ովքեր մասնակցել են այս միջադեպին»:Կապված նման դեպքերի շարունակական լինելու վերաբերյալ դիտարկմանը, տիկին Աճեմյանը նշեց, թե «Հովհաննես Իգիթյանը գույները խտացնում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ