Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ. Թուրքագետ

Մայիս 19,2014 13:59

«Արեւմտյան լրատվամիջոցներն արդեն Էրդողանին համեմատում են դիկտատորի հետ, իսկ Գերմանիայում օրեր առաջ նույնիսկ նշեցին ֆյուրեր մականունը»,- այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքերով՝ գլխավոր ինտրիգը Թուրքիայում օգոստոսին տեղի ունեցող նախագահական ընտրություններն են, քանի որ իշխող կուսակցությունը դեռ չի հայտարարել, թե ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու: Սակայն օրեր առաջ տեղի ունեցած Թուրքիայի իշխող կուսակցության գլխավոր համաժողովը որոշ հանգամանքներ պարզ է դարձնում, քանի որ այդ համաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ Էրդողանը այլեւս չի կարող ընտրվել որպես պատգամավոր, հետեւաբար՝ վարչապետ դառնալ չի կարող: Այսինքն՝ Թուրքիայի իշխող կուսակցության ներքին կանոնակարգի համաձայն՝ երեք անգամից ավելի որեւէ մեկը չի կարող մտնել խորհրդարան, իսկ Էրդողանն արդեն 3 անգամ ընտրվել է: Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ չնայած դրան, Էրդողանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ նա արդեն որոշել է առաջադրվել եւ կառաջադրվի, եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, իսկ այդ իրավիճակը պարոն Իսպիրյանը չբացառեց.
«Նա ասաց, երբ ես դառնամ նախագահ, ես չեմ լինելու արարողակարգային, այսինքն՝ ձեւական նախագահ չեմ լինելու եւ բացի այդ՝ նաեւ մնալու եմ կուսակցության կողքին, այսինքն՝ պարզ հասկացրեց, որ կա նման միտում՝ նախագահի թեկնածու առաջադրվելու, թեեւ Թուրքիայի երկու փոխվարչապետն էլ իրենց խոսքերում նշեցին, որ Գյուլից շատ գոհ են եւ որեւէ խնդիր չեն տեսնում Գյուլի հետագա պաշտոնավարման հարցում»:
Թուրքագետը նշեց, որ Էրդողանը հնարավորություններ ունի միայն այն դեպքում, եթե իշխանության կողմից միայն իր թեկնածությունն առաջադրվի՝ առանց Գյուլի, քանի որ հենց առաջին փուլում Գյուլը Էրդողանին հաղթելու մեծ հնարավորություններ ունի: Պարոն Իսպիրյանն ասաց, որ խոսակցություններ կան, որ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է վարչապետ դառնալ, սակայն վարչապետ դառնալու համար նա պետք է սպասի հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031