«Այդ ժամանակ նիստը պետք է վարչապետը դադարեցներ, կանչեր դատախազություն և քրեական գործ հարուցվեր այդ ազդեցիկ գործարարի նկատմամբ»,-անդրադառնալով կառավարության ծրագրին և գործունեությանը՝ այսպիսի դիտարկում արեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարների հետ հանդիպմանը:
Պարոն Իսագուլյանը մի ուշագրավ դրվագ ներկայացրեց այդ հանդիպումից. «Այդ հանդիպման ժամանակ ազդեցիկ գործարարներից մեկը վարչապետի և մյուս գործարարների ներկայությամբ հայտարարություն է անում, եթե բոլորն էլ աշխատեն օրենքով, ես էլ կաշխատեմ օրենքով: Փաստորեն, մարդը հայտարարություն է անում, որ օրենքով չի աշխատում: Այստեղ ճիշտ կլիներ, որ վարչապետը նիստը դադարեցներ, դատախազություն կանչեր ու քրեական գործ հարուցվեր այդ գործարարի նկատմամբ»:
Մյուս կողմից՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց. «Սա նշանակում է, որ վարչապետը կանչում ասում է՝ տղերք ջան, այսպես ենք աշխատելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ