Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրում Միքայել Մելքումյանը տեսել է «ընդամենը երեք թիվ»

Մայիս 19,2014 13:35

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հուսով է որ կառավարության ծրագիրը կլինի այնպիսին, որն այս իրավիճակում դրական ելքեր կկարողանա առաջարկել:

Հիշեցնենք, որ խորհրդարանին է ներկայացվել դեռեւս կառավարության ծրագրի նախնական տարբերակը ու հավանաբար, արդեն վաղը կեսօրից խորհրդարանը կսկսի քննարկել կառավարության ծրագրի վերջնական տարբերակը:

ՀՀԿ-ն այսօր, քառօրյայի մեկնարկին, ևս նիստ է գումարել և, ընդհանուր առմամբ, դրական դիրքորոշում ամրագրել կառավարության ծրագրի վերաբերյալ: Մանրամասներին, ՀՀԿ-ական պատգամավորները կանրադառնան լիագումար նիստում քննարկումների ժամանակ:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, ինչպես տեղեկացրել ենք, դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք կլսենք կառավարության հաղորդումը, որից հետո կլինեն հարցադրումներ, պարզաբանումների, որից հետո խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի»: Հիշեցնենք, որ ՕԵԿ–ն առաջարկներ չի ներկայացրել կառավարության ծրագրի հետ կապված։ «Մենք ավելի շատ ուզում ենք լսել և հասկանալ՝ ընդհանուր այդ բարի ցանկությունների ամփոփ ծրագիրն իր տակ ունի՞ հստակ հիմնավորումներ, թե՞ ոչ։ Նախ պետք է ծրագիրը տեսնել, հասկանալ դրանում ինչ կա, որից հետո նոր կտեսնեք, առաջարկություններ պետք է անել, թե ոչ»:

Ի դեպ, առաջարկներ չեն ներկայացրել նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացրել էին: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց առաջարկներից 5-6-ը կառավարությունն ընդունել է:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն բազմաթից առաջարկներ է ներկայացրել, որոնց բովանդակային մասին անդրադառնալու խնդրանքներին, ԲՀԿ-ական պատգամավորներն ասում են, որ իրենց առաջարկները բավական շատ են եւ հիմնականում միտված են միջին ու մանր բիզնեսը ոտքի կանգնեցնելուն:

«Կառավարության ծրագրում բաներ կան, որ ենթադրում էինք՝ շատ կոնկրետ ցուցանիշներով պետք է լինեին, բայց չկան։ Օրինակ՝ նախորդ ծրագրի հետ համեմատած՝ այստեղ երեք թիվ կա ընդամենը՝ 5% աճ, 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձ 2017 թվականին, և աղքատության կրճատում 10%–ով։ Ընդամենն այդ երեք թիվն է, ուրիշ թիվ չեմ տեսել»,- կառավարության ծրագրի նախնական տարբերակի մասին սեփական պատկերացումները շարադրեց Միքայել Մելքումյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031